Վրաստանի նախագահը հղի կնոջը փրկել է կողաշրջված մեքենայի միջից։ Նախագահի շարասյունը պատահաբար ավտովթարի ականատես է դարձել։ Ականատեսներից ռեժիսոր Գիգի Քիթիան Facebook-ի իր էջում գրել է, որ ինքն անձամբ է տեսել, թե ինչպես է նախագահը մեքենայի միջից դուրս հանում կնոջ, փոխանցում է «Գրուզիա օնլայն»-ը։
«Ես սարսափելի վթարի ականատես եմ եղել։ Կողաշրջված մեքենայից հղի կնոջն օգնել է հանել նախագահը, որը պատահաբար այդ ամենի ականատեսն էր դարձել։ Նախագահը փորձում էր գործի դնել մեքենայից հանած կրակմարիչը։ Բախումը տեղի էր ունեցել գազալցակայանի մոտ, իսկ նախագահը սեփական անվտանգության համար անգամ անտարբեր չանցավ կատարվածի կողքով։ Ես նկարահանել եմ, սակայն կադրեր հրապարակելու իրավունք չունեմ»,- ասել է Քիթիան։
Նրա խոսքով՝ միջադեպի կադրերը շուտով կհրապարակվեն հեռուստաընկերություններից մեկի եթերում։





























