Մարտի 22-ին, ժամը 10-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Ինտերպոլի ԱԿԲ-ի, Արմավիրի մարզային վարչության եւ Արմավիրի բաժնի ծառայողները Փարաքար գյուղում հայտնաբերել եւ բերման են ենթարկել Լատվիայի Հանրապետության քաղաքացի, 21-ամյա Արամ Գաբրիելյանին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2015 թ. հունիսի 8-ից Լատվիայի Հանրապետության գլխավոր դատախազության կողմից հետախուզվում էր ԼՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածի 12-րդ մասի մեղադրանքով (Սպանությունը, որը կատարվել է ծանրացուցիչ հանգամանքներում):