Տագանռոգի նավահանգստում կալանվել է թուրքական չորաբեռնման նավը, որը բախվել էր Կերչի նեղուցում կառուցվող աշխատանքային կամրջին, հայտնում է ՏԱՍՍ-ը:   

«Մարտի 20-ի ցերեկը միջադեպի հետեւանքով նավի կալանման հայտարարությունից հետո նավահանգստի աշխատակիցները խուզարկել են  «Լիրան»: Նավակողին տեսանելի են թարմ ներկի հետքեր. փորձել են թաքցնել հենասյանը բախվելու հետքերը: Ծովային կանոնների համաձայն, նավը կալանվել է  72 ժամով: Կանգնած է Տագանռոգում: Հին նավ է` ավելի քան 30 տարեկան», - ասել է աղբյուրը:

Ներկայումս պարզվում է վնասվածքների դիմաց չորաբեռնման նավի սեփականատերերից փոխհատուցում ստանալու հնարավորությունը: