Փարիզում հայ երիտասարդներին հաջողվել է ձախողել ադրբեջանական կեղծ քարոզչության փորձը: Մարտի 20-ին, Փարիզում «Լամուրէօ» նվագախումը պատրաստվում էր անցկացնել ադրբեջանական քարոզչության կողմից պատվիրված համերգ՝ նվիրված այսպես կոչված «Խոջալուի դեպքերին»: Համերգը պետք է կայանար «Շանզէլիզե» թատրոնում:

«Իմանալով այս մասին, Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Փարիզի «Նազարբեկ» երիտասարդական միության մի քանի տասնյակ անդամներ ադրբեջանական կեղծ քարոզչության դեմ բողոքելու համար ցույց են անցկացրել թատրոնի շենքի դիմաց և ձախողել համերգի կայացումը: Վերջին վայրկյանին կազմակերպիչները չեղյալ են հայտարարել ադրբեջանական պրոպագանդայի հերթական դրսևորումը:

«Սա հայ երիտասարդության մեծ հաղթանակն էր: Ադրբեջանցիների պրոպոգանդան՝ այստեղ՝ Փարիզում չի անցնելու: Մենք ունենք այդ հանձնառությունը»,-ասված է հնչակյան երիտասարդական կազմակերպության հաղորդագրությունում: