Հայաստանում թոշակային համակարգի պորտֆելում աճել է կուտակային պարտատոմսերի բաժինը։Այս մասին մարտի 23-ին կայացած մամուլի ասուլիսին ասել է Հայաստանի ԿԲ արժեթղթերի շուկայի կարգավորման բաժնի պետ Կարեն Հակոբյանը:
Նրա խոսքով՝ եթե 2014թ. փետրվարին կուտակային թոշակային համակարգի մոտ 52 տոկոսն էր ներդրված բանկային դեպոզիտներում, ապա հիմա՝ 28 տոկոսը։ Այսպես՝ կուտակային թոշակային համակարգի 38 տոկոսը բաժին է ընկնում պետական արժեթղթերին, 28 տոկոսը` բանկային արժեթղթերին, 6 տոկոսը` կորպորատիվ պարտատոմսերին:
Կորպորատիվ պարտատոմսերի թվում ամենից շատ ակտիվները ներդված են դրամով։ Ակտիվների 66 տոկոսը ներդրված են ՀՀ դրամով, շուրջ 25 տոկոսը` ԱՄՆ դոլարով և 9 տոկոսը` եվրոյով:
Նշենք, որ կուտակային համակարգերի ընդհանուր ակտիվները 2016թ. փետրվարի դրությամբ կազմում են 35.5 մլրդ դրամ կամ ՀՆԱ 0.7 տոկոսը։





























