«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ, շինարարական աշխատանքների հետ կապված, սեպտեմբերի 24-ին ժամը 10.00-ից մինչեւ սեպտեմբերի 25-ը ժամը 10:00-ն կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի ջրամատակարարումը` բացառությամբ Արցախի պողոտայի:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: