Մարտի 23-ին Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերի հետ հանդիպման ընթացքում ուշադրություն կհատկացվի Բելգիայում տեղի ունեցած ահաբեկչական գործողություններին: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Մեր հանդիպումն ընթանում է Բելգիայում սարսափելի, ողբերգական իրադարձությունների ֆոնին, մենք ստիպված կլինենք այսօրվա մեր զրույցի ընթացքում անհրաժեշտ ուշադրություն հատկացնել դրան», — ասել է Վլադիմիր Պուտինը. Հայտնում է «Ինտերֆաքսը»:
Շթայնմայերն իր հերթին ընդգծել է, որ տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները ցուցադրել են ահաբեկչության դեմ պայքարում ջանքերի միավորման անհրաժեշտությունը:
Մարտի 22-ին Բրյուսելում երեք պայթյուն է տեղի ունեցել, երկուսը` օդանավակայանում եւ մեկը` մետրոյում: Պայթյունի համար պատասխանատվությունը ստանձնել է ահաբեկչական «Իսլամական պետություն» կազմակերպությունը: Բելգիայի դաշնային դատախազ Ֆրեդերիկ Վան Լյովի տվյալների համաձայն, Բրյուսելում ահաբեկչական գործողությունների հետեւանքով ավելի քան 30 մարդ է զոհվել, ավելի քան 270-ը վիրավորվել է:





























