Դոնի Ռոստովի օդանավակայանում անտեր պայուսակ հայտնաբերելուց հետո սկսել են տարհանել ուղեւորներին եւ նրանց դիմավորողներին: Այս մասին գրում է Ինտերֆաքսը՝ վկայակոչելով քաղաքի արտակարգ ծառայության աղբյուրին:
«Օդանավակայանի շենքում անտեր պայուսակ է հայտնաբերվել, որը կասկած է հարուցել ոստիկանների մոտ: Անհապաղ դեպքի վայր են կանչվել լրացուցիչ ուժեր՝ օբյեկտն ուսումնասիրելու համար»,- ասել է աղբյուրը:
Ներկայում մասնագետներն ուսումնասիրում են պայուսակը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ պայթյունի սպառնալիքի պատճառով տարհանում են նաեւ երկաթուղային երեք կայանների մարդկանց:





























