Նյու Յորքի ավտոսրահում կայացել է նոր Audi R8-ի բաց տարբերակի համաշխարհային պրեմիերան:

Նորագույն Audi R8-ը V10 շարժիչ ունի: Նորույթը մեկուկես ցենտներ ավելի ծանր է կուպեից, սակայն տպավորիչ դինամիկա ունի. 100 կմ/ժ արագությունը զարգացնում է ընդամենը 3.6 վայրկյանում: Այս մասին գրում է Ավտովեստին: