Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի փաստաբաններ Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանը դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
2014թ. ապրիլի 4-ին ի պաշտպանություն Շանթ Հարությունյանի անցկացված երթի ժամանակ Արգիշտի Կիվիրյանը ՀՀ դատախազության շենքի դիմացից բերման էր ենթարկվել: Հայաստանի դատական երեք ատյաններն էլ կայացրել էին վճիռ՝ ընդդեմ վերլուծաբանի եւ բավարարել ոստիկանության հարցը՝ պարտավորեցնելով նրան վճարել 50 հազար դրամ տուգանք:
Կիվիրյանն ու իր փաստաբանները համաձայն չեն կայացրած վճռի հետ եւ մարտի 23-ին բողոք են ներկայացրել ՄԻԵԴ:




























