Մարտի 23-ին եւ լույս 24-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1100 կրակոց:

 ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ շփման գծի հյուսիսարեւելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաեւ ՀԱՆ-17 տիպի նռնականետ (2 արկ):

ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են  իրադրությանն առաջնագծում  եւ շարունակում իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն: