Բրիտանական փաբերին թույլ են տվել Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի 90-ամյակի տոնակատարությունների օրը ավելի երկար աշխատել:

Երկրի վարչապետ Դեւիդ Քեմերոնը հայտնել է, որ տոնական միջոցառումների ընթացքում, հունիսի 10-11-ին, փաբերը կարող են աշխատել ոչ թե մինչեւ երեկոյան ժամը 23-ը, ինչպես միշտ, այլ մինչեւ գիշերը ժամը 01.00-ն, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Փաստացի, թագուհու ծննդյան օրը ապրիլի 21-ին է, սակայն պաշտոնական տոնակատարությունները սովորաբար տեղափոխում են հունիսին:

Բանն այն է, որ հենց հունիսին են դուրս բերում միապետական խորհրդանշանը: Այս արարողությունը կատարվում է XVII դարից, իսկ XVIII դարի կեսերից այն համարվում է թագավորների եւ թագուհիների պաշտոնական ծննդյան օրը: Այն անցկացվում է ամեն տարի հունիսին, երբ Սենթ-Ջեյմս այգում շքերթի է դուրս գալիս այրուձին: