Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան հավանություն է տվել ԵՏՄ տարածքում միասնական սանիտարա-համաճարակային եւ հիգիենիկ պահանջների եւ ընթացակարգերի մշակման, հաստատման, կիրառման ու փոփոխության կարգին, հաղորդում է ԵՏՀ մամուլի ծառայությունը:
Փաստաթուղթը սահմանում է սանիտարա-համաճարակային եւ հիգիենիկ պահանջների եւ ընթացակարգերի կիրառման փուլերն ու ընթացակարգերը, նաեւ նախապատրաստման ժամկետները: Նախատեսվում է, որ բիզնես հանրությունը եւս կմասնակցի գոյություն ունեցող նորմերի մշակմանը, այդ թվում փաստաթղթի հրապարակային քննարկումների ընթացքում:
Միասնական սանիտարական պահանջներն ու ընթացակարգերը ներառվում են ԵՏՄ տեխնիկական կանոնակարգերում: «Փաստաթղթի ընդունման դեպքում ԵՏՄ երկրներում կհաստատվեն սանիտարա-համաճարակային եւ հիգիենիկ պահանջների ու ընթացակարգերի մշակման, հաստատման, կիրառման եւ փոփոխման հստակ, միասնական կանոններ, որոնք կապահովեն թափանցիկության եւ իրավական հստակության անհրաժեշտ աստիճան»,-նշել են ԵՏՀ-ում:
Այս փաստաթուղթը կներկայացվի ԵՏՀ խորհրդի քննարկմանը:




























