Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մարտի 24-ին, ժամը 00.54-ին ահազանգ է ստացվել, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 15-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտովթար, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռեւս չբացահատված հանգամանքներում բախվել են «Volkswagen Vento» մակնիշի 34 ZA 808 համարանիշի (վարորդ Հ. Պ.) եւ «Reno Datsun» մակնիշի 304 OP 61 համարանիշի  (վարորդ Ա. Խ.) ավտոմեքենաները:

Հրշեջ-փրկարարները «Volkswagen Vento» մակնիշի ավտոմեքենայի վարորդին եւ 3 ուղեւորներին տեղափոխել են Մարտունի քաղաք, այնուհետեւ «Reno Datsun» մակնիշի ավտոմեքենայի վարորդին եւ 4 ուղեւորներին` Գեղհովիտ գյուղ:

Հրշեջ-փրկարարները ճանապարհին նկատել են ձյան շերտում արգելափակված «ԶԻԼ» մակնիշի եւ «Volvo» մակնիշի 34 RT 761 պետհամարանիշով (վարորդ Վ. Բ.)  բեռնատարեր¸ որոնց դուրս բերման համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա¸ վարորդները հրաժարվել են տեղափոխվելուց:

Դեպքի մասին տեղեկացվել են «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի հերթապահը եւ «Մարտունի ՃՇՇ»-ի ինժեները, վերջինիս հավաստմամբ. համապատասխան տեխնիկան մեկնել է այդ ուղղությամբ եւ ժամը 09.00-ի սահմաններում կմոտենա նշված ավտոմեքենաներին: