Արարատի մարզի Մասիս քաղաքի մոտ գնացքին բախված մեքենայի վարորդ 29-ամյա Էդգար Զոհրաբյանն արդեն ինքնուրույն է շնչում: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոնից:
Չնայած Էդգար Զոհրաբյանին միացված արհեստական շնչառական ապարատն անջատել են՝ նրա վիճակը շարունակում է կայուն ծանր մնալ: Երիտասարդը դեռեւս Վերակենդանացման բաժանմունքում է: Նա ողնաշարի վնասվածք, կրծքավանդակի սալջարդ, ազդոսկրի կոտրվածք ունի:
Հիշեցնենք, որ մարտի 17-ին, ժամը 23:00-ի սահմանում բախվել էին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան եւ էլեկտրագնացքը: Ըստ երկաթգծի հերթապահի՝ վարորդը շրջանցել էր իջեցված ուղեփակոցը, չէր նկատել իրեն ուղղված՝ զգուշացնող լապտերի լույսը, մեքենայում երաժշտությունն այնքան բարձր էր եղել, որ գնացքի սուլոցը նունպես չէր լսել, գնացքը եկել, բախվել էր ու քարշ տվել շուրջ 180 մետր:



























