ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է, որ գիշերվա տեւական բքի հետեւանքով մարտի 24-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը (Մարտունու կողմից):
Բքի պատճառով փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը: Հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:
Միջպետական եւ հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մաքրման եւ մշակման աշխատանքներ:




























