Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում այսօր՝ մարտի 24-ին, 63-ամյա տղամարդու դի են հայտնաբերել՝ կախված վիճակում:

NEWS.am-ի տեղեկություններով՝ տղամարդը կախվել է տան նկուղում գտնվող իր արհեստանոցի առաստաղից: Նրան կախված են հայտնաբերել տան անդամները: 

Մեր տեղեկություններով, տղամարդը առողջական խնդիրներ է ունեցել, ինչի պատճառով էլ կյանքին վերջ է տվել:

Նա առեւտրով էր զբաղվում: