ՀՀ կառավարությունը մարտի 24-ին կայացած նիստում բացասական եզրակացություն տվեց «ԱԺ կանոնակարգի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՕԵԿ պատգամավորների օրինագծին, որը թույլ կտար փոխել խմբակցության անունը։
Արդարադատության նախարարության գրավոր հիմնավորման մեջ ասվում է, որ առաջարկը հակասում է գործող օրենքին, որի համաձայն՝ խմբակցության անունը պետք է մնա այն, որով նա առաջադրվել է ընտրություններում։ Բացի այդ, Կառավարությունում կարծում են, որ հնարավոր է, որ խմբակցությունն այդ դեպքում փոխի անունը, առանց կուսակցության կամ բլոկի կարծիքը հաշվի առնելու։ Իսկ դա չի նպաստի երկրի քաղաքական համակարգի կայունացմանը։
Հիշեցնենք, որ վերջերս ՕԵԿ-ը փոխել է անվանումը եւ կոչվում է «Հայկական վերածնունդ»։




























