Հայաստանում այսօր բնակվում է 900-1000 հույն: Այս մասին այսօր` մարտի 24-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Իլիոս» հունական հասարակական կազմակերպության նախագահ Սլավա Ռաֆայելիդիսը:
«Նախկինում Հայաստանում բնակվում էր մոտ 12 հազար հույն, սակայն սոցիալական խնդիրների պատճառով շատերը հեռացել են Հայաստանից: Արտագաղթի միակ պատճառը սոցիալական պայմաններն են: Հույները մեծ սիրով կմնային Հայաստանում, եթե այդ խնդիրները չլինեին»,- ասաց ՀԿ նախագահը:
Սլավա Ռաֆայելիդիսի խոսքով` հույները մեծ մասամբ բնակվում են Լոռու մարզի գյուղերում, Գյումրիում, ինչպես նաեւ Երեւանում:
«Մեր բոլոր տոները պահպանում ենք Հայաստանում, նշում ենք Սուրբ Զատիկը, Անկախության օրը»,- ասաց նա:
Նշենք, որ այսօր Հունաստանը տոնում է Անկախության օրը: Հունաստանն անկախություն է ձեռք բերել 1830 թվականին:





























