Սոցիալական փաթեթի՝ «Հայաստանի Հանրապետությունում եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հանգստի ապահովում» ծառայության արդյունավետության եւ օգտագործման հնարավոր խախտումների վերաբերյալ կան լուրեր եւ մտահոգություններ»,- այս մասին այսօր՝ մարտի 24-ին, կառավարության նիստի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Վարչապետն էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարություններին հանձնարարել է Վերահսկիչ պալատի հետ հետամուտ լինել հարցին, միասին քննարկել եւ կարճ ժամանակում առաջարկներ ներկայացնել՝ ծրագրի արդյունավետության բարձրացման եւ հնարավոր չարաշահումների կանխման վերաբերյալ:





























