Կառավարության առջեւ այսօր՝ մարտի 24-ին, հավաքվել են անհատ տաքսու վարորդներ, որոնք գործադիրից պահանջում են տաքսիների լիցենզավորման ամսական 12 հազար դրամը դարձնել 6000 դրամ, իսկ մարզերում՝ 3000 դրամ:
Բողոքի ակցիայի նախաձեռնողը «Ավտովարորդների պաշտպանության լիգա» հասարակական կազմակերպությունն է:
Մի խումբ քաղաքացիներ էլ պահանջում են, որ ԵՏՄ երկրներից անձնական օգտագործման համար մեքենաների ներմուծման ԱԱՀ-ն չեղարկելու մասին օրենքը տարածվի նաեւ փետրվարի 1-ից մինչեւ մարտի 20-ը ներկրված մեքենաների վրա:
Քաղաքացիները պահանջում են հանդիպում ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանի հետ:


























