Հայաստանի հարավում՝ Խնձորեսկ գետի վրա, փոքր ՀԷԿ-երի կասկադ կկառուցեն։ Նրանց համար ներմուծվող սարքավորումների ԱԱՀ-ի հուշագիրը թույլատրել են 3 տարով հետաձգել։ Այս մասին համապատասխան որոշումն ընդունվել է մարտի 24-ին կայացած Կառավարության նիստում։

«Որոտան սիստեմս» ՍՊԸ կառուցապատողի ընդհանուր ներդրումային ծրագիրը կկազմի 3.31 մլրդ դրամ, սակայն ԱԱՀ-ն կհետաձգվի միայն 120.5 մլն դրամի համար (սարքավորումների սահմաններում)։ Անհրաժեշտ տուրբինը կներմուծվի Չեխիայից։

Արդյունքում ստեղծվելու է 40 նոր աշխատատեղ՝ 80-90 հազար դրամ աշխատավարձով։