Ամերիաբանկը ճանաչվել է Հայաստանի` 2016թ. «Տարվա լավագույն բանկ» Global Finance ամսագրի կողմից:

Ամերիաբանկից NEWS.am-ին հայտնում են, որ ֆինանսական ոլորտում բարձր չափորոշիչ համարվող այս մրցանակին Ամերիաբանկն արժանանում է արդեն 5-րդ տարին անընդմեջ, սկսած 2012թ.-ից:

Այն տրվել է հաշվի առնելով մի շարք էական ցուցանիշներ, մասնավորապես`ակտիվների աճ, շահութաբերության մակարդակ, ռազմավարական նշանակության հարաբերությունների հաստատում, ծառայությունների թարմացվող տեսականին եւ նորարարական լուծումները, մրցակցային գնագոյացման ապահովումը եւ նորարարական լուծումները: