Հայ անվանի օպերային երգիչ եւ բեմադրիչ Գեղամ Գրիգորյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա մարտի 24-ին, ժամը 18:00-20:00-ն, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում, վերջին հրաժեշտը` մարտի 25-ին,ժամը 11:00-14:00-ն, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում:
Հուղարկավորությունը` ժամը 14:00-ին, Կոմիտասի անվան պանթեոնում:
Այս մասին որոշում է կայացվել ՀՀ մշակույթի նախարարությունում Գեղամ Գրիգորյանի մահվան կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի նիստում:





























