Ռուսաստանում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը մարտի 23-ին մասնակցել է «Mitt 2016» շրջագայության եւ զբոսաշրջության մոսկովյան միջազգային 23-րդ ցուցահանդեսի բացման արարողության:
Դեսպանը այցելեց Հայաստանի տաղավարը, որտեղ, Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ, ներկայացված էին 16 ընկերություն Հայաստանից եւ Արցախից: Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանի ուղեկցությամբ, Օլեգ Եսայանը շրջեց տաղավարով եւ ծանոթացավ Հայաստանի զբոսաշրջային գրավչությունները եւ ոլորտի զանազան ծառայությունները ներկայացնող ընկերությունների արտադրանքին:
Մինչեւ մարտի 26-ը շարունակվող մոսկովյան միջազգային ցուցահանդեսին Հայաստանի տաղավարի ներքո զբոսաշրջային ընկերություններից բացի, ներկայացված են նաեւ հյուրանոցային, ավիացիոն, առցանց ամրագրման ոլորտում գործող հայկական ընկերություններ:





























