Սիրիայի կառավարական բանակի ստորաբաժանումները ժողովրդական աշխարհազորի ջոկատների աջակցությամբ ԻՊ ահաբեկիչների դեմ պայքարում ակնհայտ հաջողությունների են հասել պատմական Պալմիրայից արեւմուտք ընկած տարածքում: Սիրիայի պետական լրատվական ՍԱՆԱ գործակալության փոխանցմամբ, բանակայինները, աշխարհազորայինների հետ իրենց վերահսկողության տակ վերցնելով Ամրոցից արեւմուտք գտնվող Ալ Թար գագաթը, շարունակում են գրոհը, ոչնչացնելով ԻՊ վերջին կուտակումները: