Ի պաշտպանություն Երեւանի Ազատության հրապարակում Ամանորի գիշերը ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելու մեղադրանքով կալանավորված  Գեւորգ Սաֆարյանի ակցիայի մասնակիցներից 14-ը բերման են ենթարկվել:

NEWS.am-ի հետ զրույցում ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ակցիայի մասնակիցները Մաշտոցի պողոտայից տարվել են ոստիկանության Կենտրոնական բաժին Վարչական իրավախախտումների մասին օրենքի 182-րդ հոդվածը խախտելու պատճառով:

Նշենք, որ ակցիայի ընթացքում ոստիկանության եւ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամների միջեւ բախում է տեղի ունեցել, որի ընթացքում ակցիայի մասնակիցներից Ռուզաննա Եղնուկյանը ընկել է եւ գլխի շրջանում վնասվածքով տեղափոխվել հիվանդանոց:

Այս պահին ցուցարաները հավաքված են Մաշտոցի պուրակին հարող տարածքում: Նրանց հսկում են մեծ թվով ոստիկանների: Այնտեղ է նաեւ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը: