Ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ գիշերը գողացել են շենքերից մեկի բակում կայանված «Մերսեդես Ջի 500» մակնիշի ավտոմեքենայի առջեւի լուսարձակները` կողային երկու կաղապարներով, հետեւի լուսարձակները եւ պահեստային անվադողի պաշտպանիչ կաղապարը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Մալաթիայի բաժնի ծառայողները Երեւանի Նազարբեկյան փողոցի թիվ 6/Բ շենքի բակից, գողությունը կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 22-ամյա Միքայել Մ.-ին, ով տվել է խոստովանական բացատրություն:
Քննությունը շարունակվում է:



























