Ոստիկանության Իջեւանի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բաժին են հրավիրել 29-ամյա Վազգեն Օ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա խոստովանական ցուցմունք է տվել, որ Արամ Ղ.-ին պատկանող պտղատու այգուց գողացել է արքայախնձորի 5 ծառ` պատճառելով 30.000 դրամի նյութական վնաս:

Կատարվում է հետաքննություն: