Մարտի 23-ին, ժամը 23-ին, «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան Կապանի Շինարարների փողոցի ու Վաչագան թաղամասի խաչմերուկի մոտ գտնվող կամրջի վրա գլորվել է ձախակողմյան մասում գտնվող Վաչագան գետը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























