Մարտի 23-ին, ժամը 13.15-ի սահմաններում, «ՎԱԶ 2109» մակնիշի ավտոմեքենան Արմավիր քաղաքի Շահումյան-Մաշտոց փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 17-ամյա աղջկա:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարորդը նույն ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց:

Կատարվում է քննություն: