«iPhone 6s»-ն արդեն հասանելի է ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում եւ STARTPHONE սակագնային պլանին 24 ամսով բաժանորդագրվելու դեպքում այն կարելի է ստանալ 1 դրամով:
«Ձայնային եւ տվյալների փոխանցման մատչելի ծառայությունների աճող պահանջարկի պայմաններում՝ «STARTPHONE» սակագնային պլանը լայն տարածում է գտնում բաժանորդների շրջանում՝ հաստատուն տեղ զբաղեցնելով շուկայում: Սակագնային պլանի շրջանակում առաջարկվող բարձրորակ սմարթֆոնների ցանկի համալրումը «iPhone 6s» սմարթֆոնով առավել կբարձրացնի բաժանորդների գոհունակությունը ՎիվաՍել-ՄՏՍ-ի լուծումներից՝ ուղղված հաղորդակցության ծառայությունները հնարավորինս հարմարավետ եւ հասանելի դարձնելուն»,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
23 500 դրամ ամսավճարի դիմաց STARTPHONE սակագնային պլանի շրջանակում տրամադրվում է նաեւ ամսական 10 000 ներցանցային րոպե, 200 րոպե դեպի ՀՀ այլ ցանցեր եւ 15 000 ՄԲ ինտերնետ:
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից որեւէ մեկը: Մեր նորություններին մշտապես ծանոթ լինելու համար միացեք մեզ Ֆեյսբուքում:
ՎիվաՍել-ՄՏՍ... Դու գիտես, որ կարող ես:



























