Toyota ընկերությունը ներկայացրել է եվրոպական շուկայի համար նախատեսված թարմացված Corolla-ի առաջին պաշտոնական լուսանկարը, որը վաճառքի կհանվի այս տարվա ամռանը:

Ըստ Ավտովեստիի, առայժմ հայտնի չէ, թե ինչ շարժիչ ու սրահի նորություններ ունի մեքենան, բայց հստակ է, որ դրանք ավելի հարուստ կլինեն, ինչպես նաեւ ավելի բազմերանգ թափքով:

Նոր Corolla-ն առաջարկվելու է 9 գունային տարբերակով, որոնցից երեքը նոր են՝ Platinum Bronze, Earth Bronze եւ Tokyo Red անվանումով:

Բացի այդ, նորույթը Toyota Safety Sense փաթեթ կունենա, որում ներառված են բախումը կանխող համակարգը, երթեւեկելի գծից դուրս գալու մասին նախազգուշացումը, մոտակա եւ հեռահար լույսի միացման ավտոմատ համակարգը եւ ճանապարհային նշանների ճանաչման համակարգը: