Նյու Յորքում հայտարարել են World Car of the Year միջազգային մրցույթի հաղթողին: Լրագրողների առավելագույն ձայներով «Տարվա ավտոմեքենա» է ընտրվել Mazda MX-5-ը: Ընդհանուր առմամբ, լավագույն մեքենայի կոչման համար 10 թեկնածու էր պայքարում:

Ըստ Autonews-ի, Mazda MX-5-ը շրջանցել է Audi A4-ին, BMW X1-ին, Hyundai Tucson-ին, Jaguar XE-ին, Land Rover Discovery Sport-ին, Mazda CX-3-ին, Mercedes-Benz GLC-ին, Skoda Superb-ին եւ Toyota Prius-ին:

Բացի այդ, Mazda MX-5-ը լավագույն դիզայնով ավտոմեքենան է ճանաչվել:

Մրցույթի ժամանակ ներկայացվել են նաեւ այլ անվանակարգերում հաղթողները: «Լավագույն ներկայացուցչական ավտոմեքենա» է ճանաչվել BMW 7-Series-ը: Այս անվանակարգում առաջադրվել էին նաեւ Audi Q7-ը, Jaguar XF-ը, Mercedes-Benz GLE Coupe-ն եւ Volvo XC90-ը:

«Լավագույն սպորտային ավտոմեքենա» անվանակարգում հաղթել է Audi R8-ը: Նրա հետ մրցակցում էին Chevrolet Camaro-ն, Honda Civic Type R-ը, Mercedes-AMG C63 Coupe-ն եւ Range Rover Sport SVR-ը:

Իսկ «Լավագույն կանաչ ավտոմեքենա» է ճանաչվել Toyota Mirai-ն, որի հետ մրցակցում էին BMW 330-ը, Chevrolet Volt-ը, Toyota Prius-ը եւ Volkswagen Passat GTE-ն: