Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը գործարարներին խորհուրդ է տվել չվաճառել Ուկրաինայում ակտիվները, այլ սպասել, քանի դեռ հարաբերությունների կարգավորման հույս կա:
Մարտի 24-ին Պուտինը մասնակցել է Արդյունաբերողների եւ գործարարների ռուսական միության համագումարին, այնուհետեւ դռնփակ հանդիպում ունեցել խոշոր գործարարների հետ: Բաց քննարկման ժամանակ Պուտինը բիզնեսին գովաբանել է «պատասխանատու եւ հասուն» աշխատանքի համար՝ վստահեցնելով, որ իշխանությունները մտածում են, թե ինչպես կարող են նվազեցնել ֆիսկալ բեռը:
Պուտինը նաեւ նշել է, որ Ուկրաինայում ֆինանսա-բանկային ոլորտում զգացվող ճնշումները մի բան են, մյուս կողմից՝ արդյունաբերական ակտիվների հետ կախված իրավիճակը կարող է այլ լինել: Ամեն դեպքում, նրա գնահատականն այսպիսին է եղել. «Դեռեւս կարելի է համբերել, հասկանալ, թե ինչպես կզարգանան իրադարձությունները»:
Ըստ ՌԲԿ-ի, Պուտինը ռուսաստանցի գործարարներին խորհուրդ է տվել դեռեւս չվաճառել ուկրաինական ակտիվները: Նախագահը հասկացրել է, որ այնտեղ իշխանությունը կարող է փոխվել, իսկ բիզնեսը եւ Ուկրաինան կմնան:





























