Սիրիայում Պալմիրա քաղաքի Տամդոր բնակավայրի շրջանում «Իսլամական պետության» ահաբեկիչների թիրախների ուղղությամբ ռուսական օդանավերի հարվածների իրականացման հատուկ առաջադրանք կատարելիս ռուսական զինված ուժերի սպա է զոհվել: Ըստ ՏԱՍՍ գործակալության, այս մասին հաղորդել է Սիրիայի Հմեյմիմ ռազմաբազայի ներկայացուցիչը:

«Սպան մարտական առաջադրանք էր կատարում Պալմիրայի շրջանում՝ բացահայտելով ԻԼԻՊ-ի զինյալների կարեւորագույն օբյեկտները եւ ռուսական օդանավերի հարվածների կետերը: Զինծառայողը հերոսաբար զոհվել է՝ իր վրա կրակ ընդունելով»,- նշել է ռազմաբազայի ներկայացուցիչը: