Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 69/4 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 43-ամյա Արշակ Ի.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա խոստովանական բացատրություն է տվել, որ փետրվար-մարտ ամիսներին շենքերի բակերում կայանված «Լադա» մակնիշի 2 ավտոմեքենայից գողացել է էլեկտրական մարտկոցները, որոնք վաճառել է:

Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողներին հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է հետաքննություն: