Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Համլետ Հակոբյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ:

Նշենք, որ նա 2015-ի հունիսին նշանակվել էր ՏԿԱԻՆ աշխատակազմի ղեկավար:

Համլետ Հակոբյանը ծնվել է 1952 թ., Երևանում: Ավարտել է Երևանի թիվ 122 միջնակարգ դպրոցը, 1973 թ. ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի պահածոների տեխնոլոգիայի ֆակուլտետը, 1993 թ. Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: 1973-¬79 թթ. աշխատել է Սննդարդյունաբերության նախարարության համակարգում, 1979¬-2006 թթ. ծառայել է ոստիկանության համակարգում, 2010 թ. մարտից աշխատել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի խորհրդական: