Սեպտեմբերի 22-ին Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Նիդեռլանդների ԱԳՆ Արեւելյան գործընկերության եւ Արեւելյան հարեւանության երկրների հարցով հատուկ ներկայացուցիչ, դեսպան Օննո Հատինգա վան’տ Սանտի (Onno Hattinga van’t Sant) եւ Հայաստանում Նիդեռլանդների արտակարգ եւ լիազոր դեսպան Փիթեր Լանգենբերգի, (նստավայրը` Թբիլիսի) հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵՄ Արեւելյան գործընկերության ծրագրի շրջանակներում Նիդերլանդների եւ Հայաստանի գործակցության հարցերը, ԵՄ-ի հետ համագործակցության նոր փուլում Հայաստանում ստեղծված իրավիճակը, ինչպես նաեւ Հայաստանի ներքաղաքական խնդիրները:
Առաջին նախագահը, մասնավորապես, բարձրացրել է քաղբանտարկյալների ազատ արձակման, ժողովրդավարության վերականգնման, կոռուպցիայի հաղթահարման եւ խոսքի եւ հավաքների ազատության հետ կապված հարցեր:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ ղարաբաղյան հակամարտության եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարները: Անդրադարձ է եղել նաեւ տարածաշրջանային քաղաքականության հիմնախնդիրներին:
Հանդիպմանը մասնակցել են Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Լեւոն Զուրաբյանը եւ Ավետիս Ավագյանը:




























