Ֆրանսիայի Օվերնի շրջանում ավտոբուսի եւ բեռնատարի բախումից 12 մարդ է զոհվել։

Բոլոր զոհերը պորտուգալացիներ են, որոնք Շվեյցարիայից ավտոբուսով տուն էին վերադառնում, հայտնում է BBC-ն։ Ավտոբուսը դուրս է եղել հանդիպակաց գիծ եւ բախվել բեռնատարին։ Ավտոբուսի վարորդն ու բեռնատարի 2 վարորդները ողջ են մնացել, սակայն ծանր վիրավոր են, հայտնում են տեղական իշխանությունները։