ՉԺՀ-ում իրավապահները որոնում են այն կնոջը, որը փորձել է հիվանդանոցում ազատվել իր սեփական երեխայից նրա ծնվելուց անմիջապես հետո: Միջադեպը տեղի է ունեցել Չինաստանի Յունյան նահանգի հարավ -արեւմուտքում, հայտնում է Mirror–ը:
Հիվանդանոցի աշխատակիցները նորածնի լացը լսել են զուգրանից, բայց երեխային չէին կարողանում գտնել : Որոշ ժամանակ անց նրանք հասկացել են, որ երեխան խողովակի մեջ է մնացել՝ նա ամբողջովին արյունաթաթախ էր: Նորածինը կոյուղու խողովակի մեջ էր, որը միացնում է հիվանդանոցի բոլոր հարկերի զուգարանները :
Փրկարարների օգնությամբ երեխային հաջողվել է հանել խողովակից:





























