Կոտայքի մարզպետ, անկուսակցական Կարապետ Գուլոյանը համոզված է, որ Հրազդանի ընտրություններում հաղթելու է գործող քաղաքապետ Արամ Դանիելյանը:
«Ես սատարելու եմ Արամ Դանիելյանին: Ոչ մեկին թերագնահատել պետք չէ, սակայն ես վստահ եմ, որ Արամ Դանիելյանը նորից քաղաքապետ կընտրվի»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կարապետ Գուլոյանը:
Անդրադառնալով այն հրազդանցիներին, որոնք դժգոհում են գործող քաղաքապետից, Կոտայքի մարզպետն ընդգծեց, որ ոչ մի քաղաքում գործող քաղաքապետին գոհ չեն. «Բոլոր քաղաքներում էլ եւ դժգոհողներ կան, եւ սիրողներ: Չի կարող այնպես լինել, որ բոլորը գոհ լինեն»:
Հրազդանում քաղաքապետի ընտրությունները տեղի կունենան ապրիլի 17-ին: Առաջադրված թեկնածուներն են գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Արամ Դանիելյանը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Սասուն Միքայելյանը եւ «Հայկական վերածնունդ» կուսակցությունից Արթուր Միսակյանը:



























