Մարտի 24-ին` ժամը 13.00-ի սահմաններում, «Մերսեդես Բենց E 350» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւան-Մեղրի ճանապարհի 138-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 8-ամյա տղային:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ տղան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: