Ռուսաստանը կարող է Սիրիայում վերսկսել իր ՕՏՈՒ գործողությունը «սպառնալիքին համաչափ ծավալներով», եթե «Իսլամական պետությունն» ու մյուս ահաբեկչական կազմակերպությունները որոշեն ավելացնել ռազմական գործողությունները ու ահաբեկչությունները խաղաղ բնակչության դեմ: Այս մասին հայտնել է Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն,փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

«Եթե ԻՊ-ն եւ միջազգային մյուս ահաբեկչական կազմակերպությունների զինյալները որոշեն ավելացնել ռազմական գործողությունները ու խաղաղ բնակչության դեմ ահաբեկչությունները, ապա չի բացառվում, որ ահաբեկիչների ոչնչացմանն ուղղված ՌԴ ռազմաօդային գործողությունը կվերսկսվի սպառնալիքին համաչափ ծավալներով»,- ասել է նա:

Դաշնության խորհրդի խոսնակը շեշտել է,որ Ռուսաստանը դիմակայելու է լիամասշտաբ պատերազմ վերսկսելու ահաբեկիչների փորձերին: