Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 24-ից  25-ը հանրապետությունում արձանագրված սպանության փորձի 1 և մարմնական վնասվածք հասցնելու 12 դեպքերը բացահայտվել են:

Բացահայտվել է գողության 8  և  յուրացման 3 դեպք:  Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության՝ 10, մարմնական վնասվածք հասցնելու և ավազակային հարձակման 1-ական  դեպք:

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար, ինչի հետևանքով 16 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: