Երեւանի Հանրապետության փողոցի շենքերից մեկի 7-րդ հարկից այսօր՝ մարտի 25-ին, ընկած 75-ամյա կինն իրեն բնակարանի պատուհանից նետել է: Այս մասին այսօր՝ մարտի 25-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասացին կնոջ հարեւանները` նշելով, որ Լ.Ռ.-ն ձեռքում գրություն է ունեցել՝ «Ոչ մեկին չմեղադրեք»: Կինը «Շտապօգնության» ժամանումից հետո չի ցանկացել, որ իրեն օգնություն ցուցաբերեն:
«Հարեւանները «Շտապօգնություն» են կանչել, բայց ինքը չի ցանակցել, որ օգնեն իրեն; Ասել է. «թողեք, ուզում եմ մեռնել», դիմադրել, տարել են հիվանդանոց: Թե ինչ ա եղել, չենք հասկանում, լավ, կրթված կին է»,-պատմեցին հարեւանները:
Նրանց խոսքով, 75-ամյա կինը մենակ է ապրում, նա ունի աղջիկ, որն ամուսնացած է եւ առանձին է բնակվում: Տարիներ առաջ Երեւանի դպրոցներից մեկում Լ.Ռ.-ն աշխատել է որպես ուսուցչուհի:
Ավելի վաղ Հայաստանի ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնել էին, որ պարզվել է որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում քաղաքացի 75-ամյա Լ. Ռ.-ն փորձել է ինքնասպանություն գործել եւ ցած է նետվել 10 հարկանի շենքի հարկերից մեկից:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը Լ. Ռ.-ն տեղի ուժերով հոսպիտալացվել է առաջին համալսարանական կլինիկա:
Հիվանդանոցից NEWS.am-ին հայտնեցին, որ նա այժմ հետազոտվում են:



























