Երեւանի Հանրապետության փողոցի շենքերից մեկի 7-րդ հարկից մարտի 25-ին, ցած նետված 75-ամյա կնոջն առաջինը նկատել է շենքի մոտով անցնող հարեւանի աղջիկը. նա այդ պահին աշխատանքի գնալիս է եղել եւ կինն ընկել է անմիջապես նրա դիմաց: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում պատմեցին 75-ամյա  Լ. Ռ.-ի հարեւանները՝ նշելով, որ շենքի երկրորդ հարկի բնակիչն անմիջապես «Շտապօգնություն»  է զանգել եւ կնոջը տեղափոխել են հիվանդանոց: 

«Մեր հարեւանի աղջիկը շենքի մոտով անցել է եւ մեզ պատմեց, որ կինն անմիջապես իր ոտքերի տակ է ընկել»,-ասաց նա:

Նշենք, որ  NEWS.am-ի հետ զրույցում  75-ամյա կնոջ հարեւանները պատմել էին, որ կինն իրեն  բնակարանի պատուհանից նետել է, նա իր ձեռքում «Ոչ մեկին չմեղադրեք» գրությամբ նամակ է ունեցել,  «Շտապօգնություն»  կանչելուց հետո կինը չի ցանկացել, որ իրեն օգնություն ցուցաբերեն: 75-ամյա կինն շենքում ապրում է մենակ:

Ավելի վաղ Հայաստանի ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնել էին, որ պարզվել է որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում քաղաքացի 75-ամյա Լ. Ռ.-ն փորձել է ինքնասպանություն գործել եւ ցած է նետվել 10 հարկանի շենքի հարկերից մեկից: