Մարտի 24-ին, ժամը 17-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր եւ Երեւան քաղաքի վարչությունների ծառայողները Երեւանի Ուլնեցու փողոցի 64 հասցեի մոտից բերման են ենթարկել 24-ամյա Անահիտ Ս.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա մարտի 24-ից ոստիկանության Երեւան քաղաքի վարչության կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի /իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը/ 1-ին մասի մեղադրանքով:



























