ԱՄՆ Մինեսոտայի նահանգի Քոլավեյ քաղաքն ամբողջովին տարհանվել է վնասակար նյութեր տեղափոխող երկու բեռնատար գնացքների բախումից հետո։ Մարդկանց տարհանել են պրոպան տեղափոխող վագոնների բռնկման վտանգի պատճառով, հայտնում է Americaru-ն։
Տեղի ոստիկանության տեղեկություններով՝ պրոպանի բռնկումից ոչ ոք չի տուժել։ Հրշեջներն արագ մարել են կրակը, սակայն քաղաքի տարհանումը կշարունակվի։
Քաղաքում բնակվում է 220 մարդ։




























