ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը հայտնել է, որ Ռուսաստանը մինչեւ ամառվա սկիզբ հույս ունի վերականգնել օդային հաղորդակցությունը Եգիպտոսի  հետ, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Նա պարզաբանել է, որ հարցի լուծման ուղիներ են փնտրում թե՛ Ռուսաստանը, թե՛ Եգիպտոսը։

«Աշխատանքներն ակտիվորեն ընթանում են, հուսանք, որ օդային հաղորդակցությունը կվերականգնվի մինչեւ ամառ»,- ասել է Բոգդանովը։

Հիշեցնենք, որ Ռուսաստանն արգելել էր չվերթները դեպի Եգիպտոս 2015թ նոյեմբերի 6-ին «Կոգալիմավիա» ավիաընկերության А321 օդանավը պայթեցնելու պատճառով։ Ահաբեկչությունից զոհվել էր 224 մարդ։